National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.03.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առեւտրի իրականացման ոլորտը
1 / 3

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), պայթեցման աշխատանքների կատարումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, սահմանել պետական տուրքի դրույքաչափը նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար, ինչպես նաեւ տուգանքները վերոհիշյալ ոլորտներում իրավախախտումների համար:

Հեղինակի հավաստմամբ ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթները պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ,  անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

Նշվել է նաեւ, որ նախագծերի փաթեթի ընդունումը հիշատակված գործընթացը կդարձնի ավելի վերահսկելի` լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու միջոցով եւ կունենա սոցիալական առումով դրական ազդեցություն` պայմանավորված անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներով:

Ըստ Սիսակ Գաբրիելյանի` նախագծի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), հրագործական նյութերի, արտադրանքերի ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Սահմանվում են նաեւ Երեւանում տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները:

Խստացվում են խախտումների համար տուգանքների չափերը:

Օրենսդրական փաթեթն ուժի մեջ կմտնի վեց ամիս հետո:

Հեղինակը ներկայացրել է արտասահմանյան մի շարք երկրների ոլորտում առկա նրանց փորձը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ Կառավարության դրական եզրակացությունը: Գործադիրի բոլոր առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am