National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.03.2023
Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը. Հասմիկ Հակոբյան
1 / 1

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Տիկի՛ն նախագահ,

Գործընկերնե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Խաղաղ գոյակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ոչ ագրեսիվ գործողությունների, հավասարության եւ փոխշահավետության վրա:

Այս տեսությունը դադարում է գոյություն ունենալ, երբ ուշադրությունն ուղղում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Հարգելի՛ գործընկերներ,

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է եւ, հետեւաբար, կյանքի միակ ճանապարհը դեպի աշխարհի մնացած երկրներ:

Այս գործողության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակիչ այժմ փաստացի շրջափակման մեջ է: Հազարավոր մարդկանց շրջափակումն ու մեկուսացումը ստեղծում է ծանր հումանիտար ճգնաժամ եւ գոյության սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հայերի համար: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է: Եղանակային ծանր պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է արտաքին աշխարհից եկող դեղորայքի, սննդի եւ վառելիքի կենսական պաշարներից:

Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի շրջափակումը բավարար չէր, ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը փակում է նաեւ գազատարը, հաճախակի լինում են էլեկտրաէներգիայի անջատումներ:

Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը: Ավելին, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Բաքվի ծրագիրը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական եւ հոգեբանական ճնշումը հասցնել որոշակի կուլմինացիոն կետի, այնուհետեւ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո նորից բացել մի քանի օրով եւ այդպես շարունակ, մինչեւ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պետք է արձանագրեմ, որ եթե մինչ այժմ միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրության մասին մեր ահազանգերին, ապա այժմ մենք արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, սակայն կայուն կերպով ուժեղանում է միջազգային հանրության շրջանում:

Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք իրավիճակին արձագանքում են օբյեկտիվ եւ անաչառ կերպով՝ ապավինելով մարդու իրավունքների եւ պետությունների միջազգային պարտավորություններին:

Շնորհակալություն»,- եզրափակել է պատգամավորը:


14.03.2023
Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին. Անդրանիկ Քոչարյան
Անհանգիստ աշխարհում ընթանում են անվտանգային բարդ գործընթացներ, եւ մեր տարածաշրջանը նույնպես գտնվում է այդպիսի  իրավիճակում: Դուք նույնպես այդ գործընթացների մեջ եք կառավարում Իրաքի Հանրապետությունը: Այդ առումով մենք ունենք միասնական անցնելիք ճանապարհ, աշխարհն ավելի հանգիստ տեսնելու նպատակներ: Խա...

14.03.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական  խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են մ...

14.03.2023
Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահին
Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելո...

14.03.2023
Ծավալուն փոփոխություններ են նախատեսվում Աշխատանքային օրենսգրքում. հիմնական կարգավորումները քննարկվել են գլխադասային հանձնաժողովում
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը: Նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2019 թվականից: Այս ընթացքում կազմակերպվել են հանրային լսումներ, քննարկումներ, հաշվի են առնվել տարբեր թիրախային խմբերի կարծիքները, սերտ է եղել համագործակցությունն ԱԺ գլխադասային հանձնաժողով...

14.03.2023
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է. Ռուստամ Բաքոյան
Գնահատելով Մերձավոր Արեւելքի ռազմավարական նշանակությունն ու կարեւորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում. ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարե...

14.03.2023
Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. ԻՀ խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլ...

14.03.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am