National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.02.2023
Հայաստանը մարդասիրական քայլ է արել. Սարգիս Խանդանյան
1 / 4

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես՝ այսպիսի մասշտաբներով աղետներին եւ առաջարկի օգնություն, համաձայնության դեպքում օգնի: Փետրվարի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վրա Հայաստանի կողմից Թուրքիային ուղարկված հումանիտար օգնությունը հարցին՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի նպատակը հենց դա է եղել, որպեսզի արագ արձագանքի աղետին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններին եւ այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այդ նրբությունը կա՝ ընկալման տեսանկյունից առնվազն: Ես կարծում եմ, որ  սա որոշակի առումով դրական ազդակ է, իհարկե, նման մասշտաբի դեպքում դրական ազդակից խոսելը դժվար է: Այնուամենայնիվ, այո՛, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները: Հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին, եւ մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Ի՞նչ է լինելու Լաչինի միջանցքի բացման առումով, ի՞նչ եք տեսնում այս պահին, հետաքրքրվել է լրագրողը՝ նկատի ունենալով տեղի ունեցած երկրաշարժի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորել է այլ դիտանկյունից չնայել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, քանի որ Հայաստանը մարդասիրական քայլ է արել, եւ ռազմաքաղաքական վերլուծություններ չի անում ավերիչ երկրաշարժի հիմքով:

«Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի: Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունը պետք է ապահովվի Ադրբեջանի կողմից, ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- հավելել է Սարգիս Խանդանյանը:

Ինչո՞ւ հնարավոր չէ Արցախ հումանիտար օգնություն ուղարկել, իսկ Թուրքիա փակ ճանապարհով հնարավոր է՝ լրագրողի հարցին պատասխանելով՝ Արթուր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքը փակ է, քանի որ չի իրականացվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետը: «Այն փակել են Ադրբեջանի իբր բնապահպանները՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու եւ իրենց դավադիր նպատակներին հասնելու համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է: Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, եւ Հայաստանը մարդասիրական օգնություն եւ փրկարարական թիմ ուղարկելու առաջարկ է արել Թուրքիային, որը Թուրքիան ընդունել է: Այո՛, այս փոխհարաբերությունները մարդասիրական համատեքստում կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա»,- ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը միջանցքը փակել է Արցախը հայաթափելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու համար, իսկ Թուրքիայում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, եւ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել: Նրա խոսքով այս երկու իրողությունները չի կարելի դիտարկել նույն հարթությունում:

Լրագրողը հետաքրքրվել է ԵՄ դիտորդական առաքելության հարցով՝ Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հեռախոսազրույցի համատեքստում: Արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմը փորձում է ռուսական կողմին բացատրել կամ հավաստիացնել, որ եվրոպական դիտորդական առաքելությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

«Որեւէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որեւէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Հայաստանի Հանրապետությունն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ երկամսյա դիտորդական առաքելությունից հետո կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Նա վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում ե'ւ Ռուսաստանի Դաշնության, ե'ւ Իրանի, ե'ւ արեւմտյան գործընկերների հետ: Եվ այս համատեքստում Հայաստանը ելնում է իր շահերից:

Արթուր Հովհաննիսյանը հորդորել է Արեւմուտք-Ռուսաստանի Դաշնություն առճակատումը չտարածել Հայաստանի շուրջ տարածվող զարգացումների վրա եւ ելակետը չվերցնել որպես հիմք: Հայաստանի իշխանությունները ելնում են Հայաստանի պետական շահերից, նշել է պատգամավորը՝ հավելելով. «ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որեւէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացառապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն խնդիրները, իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին»,- ասել պատգամավորը՝ հորդորելով այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չտեսնել:


 


17.06.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով  հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգայ...

17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am