National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.02.2023
Հայտարարություն ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի վերաբերյալ
1 / 1

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի կրտսեր մասնագետ (ծածկագիր` 1-4.1-6)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 *       բարձրագույն կրթություն,

*        պաշտոնի լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին», «Կրթության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաեւ սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման եւ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.

*        առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (կարդում է եւ կարող է բացատրվել),

*        ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության, այդ թվում` տեսական գիտելիքների տիրապետում,

*        համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,

*        անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

Բաժնի կրտսեր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետեւյալ գործառույթները:

*        մասնակցում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի սոցիալ, կրթական, բնապահպանական, ընդերքօգտագործման, առողջապահական, մշակույթի եւ այլ ոլորտների  (այսուհետ` մասնագիտական) փորձաքննությանը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստմանը,

*        մասնակցում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրմանը,  նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը,

*        մասնակցում է պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա սոցիալական, կրթական, առողջապահական, շրջակա միջավայրի, բնապահպանական եւ այլ ոլորտների զարգացման միտումների վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությանը եւ ներկայացնում է այլ երկրների նմանատիպ ցուցանիշների վերաբերյալ համեմատականներ,

*        իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաեւ Վարչության պետի կամ Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ գրություններ:

Մրցույթը կկայանա 2023թ. մարտի 7-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

        Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  20 փետրվարի 2023թ.:

          Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

         Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):

          *         *        *

          Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

*        դիմում`  մրցութային  հանձնաժողովի  անունով`  (ձեւը  լրացվում  է  փաստաթղթերը       ներկայացնելիս).

*        պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները` բնօրինակների հետ միասին.

*        արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

*        մեկ լուuանկար` 3x4 uմ չափսի.

*        անձնագրի պատճենը:

      ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

    ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով եւ դրանց պատճեններով: 


07.06.2024
Նախատեսվում է ստեղծել Ոստիկանության գվարդիա
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե' խաղաղ, թե' պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո: «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված...

07.06.2024
Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

07.06.2024
Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Հ...

07.06.2024
Քննարկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարություն...

07.06.2024
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: ...

07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am