National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.01.2023
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ. Արմեն Գեւորգյան
1 / 1

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների շուրջ» քննարկման հարցով:

«Պարո՛ն նախագահ,

Ուզում եմ՝ մի քանի կարեւոր փաստ արձանագրենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

1. Մի կողմ թողնելով հակամարտության քաղաքական եւ պատմական պատճառները՝ ֆիքսենք. շուրջ 120.000 մարդ 46 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ: Նրանք մատնված են սովի եւ գոյատեւում են ծայրահեղ պայմաններում: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք հայ են եւ ցանկանում են ազատ ու արժանապատիվ կյանք ունենալ իրենց հայրենիքում:

2. Այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք փակել են Լաչինի միջանցքով անցնող «կյանքի ճանապարհը», հատուկ պատրաստված «հատուկ գործակալներ» են եւ ֆինանսավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 30 տարվա ընթացքում Ադրբեջանում գազի եւ նավթի պաշարների կոռուպցիոն ու անարդար շահագործման դեմ «էկոակտիվիստների» կողմից բողոքի կամ հասարակական որեւէ նշանակալից ակցիա տեղի չի ունեցել:

3. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է անհապաղ դատապարտվի եւ պատժվի միջազգային իրավունքի շրջանակում՝ միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների կողմից:

4. Ադրբեջանի քաղաքական ռեժիմը չի կարող համարվել վստահելի գործընկեր, ում հետ կարելի է բանակցել, քանի որ պարզապես չկա երաշխիք, որ որեւէ պայմանավորվածություն կպահպանվի:

5. Էթնիկ զտումների պետական քաղաքականությունը դատապարտելը չի նշանակի, որ որեւէ իշխանություն «կողմնակալ է»: Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործության իրականացումը թույլ տալը հավասարապես ապօրինի է: Պետական այս քաղաքականությունը չդատապարտելը ճանապարհ է բացում Ադրբեջանի ագրեսիայի համար, որը ձգտում է տարածաշրջանում հայերի ներկայությանը «վերջնական լուծում» տալ:

6. Ադրբեջանի քաղաքականության անպատժելիության պայմաններում, որն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, հայերը չեն կարող հույս դնել միջազգային երաշխիքների որեւէ մեխանիզմի վրա, ինչը կստիպի Ադրբեջանին գործել որեւէ «խաղաղության պայմանագրին» համապատասխան: Ուստի այդ խաղաղության գործընթացը չպետք է արհեստականորեն առաջ տարվի:

7. Նկատելի է որոշ շրջանակներում Հայաստանին առաջ մղելու, Ադրբեջանի պայմաններով արագ «խաղաղության գործարքի» հասնելու եւ այդպիսով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխելու մղումը: Աներեւակայելի է, որ Եվրոպան կուրորեն գնում է դեպի մեկ այլ ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու... Այս մտավախությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի նախագահի բացահայտ եւ հրապարակային տարածքային պահանջներով, որոնք տարօրինակ կերպով աշխարհում ոչ ոք չի ցանկանում տեսնել:

8. Առանց տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը պատշաճ կերպով հաշվի առնելու, առանց այդ ազգերից յուրաքանչյուրի եզակի պատմական եւ քաղաքակրթական դերը մեր տարածաշրջանում ընդունելու՝ նման «արագ խաղաղության պայմանագիրը» չի ապահովի երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն մեր տարածաշրջանում:

Եվ վերջապես.

«Պաշտպանելու պատասխանատվություն» քաղաքական հայեցակարգը եւ «անջատում հանուն փրկության» իրավական դոկտրինը պետք է համարվեն լիովին վերաբերելի Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Եթե ոչ այս դեպքում, ապա որտե՞ղ:

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:


03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am