National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.01.2023
Հայաստանում չարտադրվող հումքն ու նյութերը, որոնք անհրաժեշտ են արտադրության մեջ, կազատվեն ներմուծման ԱԱՀ-ից. հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 10

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ կատարվել են առաջին փուլի փոփոխությունները, որոնք ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.: Նախորդ փոփոխությունների իրականացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր այն կատարել փուլային եղանակով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացնի որոշակի հարկային բեռ պետական բյուջեի վրա: Փոխնախարարի խոսքով հենց այդ նպատակով ներկայիս նախագծով առաջարկվում է իրականացնել երկրորդ փուլի փոփոխությունները:

Նախագծում ներառված ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արդյունք ստեղծելու համար: Հիմք ընդունելով տեղական արտադողներին աջակցելու Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունը՝ նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի եւ սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն: Այդ նպատակով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում: Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները:

Պատգամավորների կարծիքով օրենքի նախագծում ներկայացված ապրանքների ցանկը հստակեցնելու կարիք կա, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն հստակեցնել:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am