Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 23-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության տիրույթ: Ակնկալվում է, որ նշված փոփոխությունների արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Նախաձեռնությունը նաեւ քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվել: