National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.12.2022
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագծեր
1 / 5

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներով առաջարկվում է կարգավորել ԲԴԽ անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարներին առնչվող հարցը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների վարձատրության հարցում հավասարություն կլինի անկախ այն հանգամանքից՝ վերջինս ընտրված է Դատավորների ընդանուր ժողովի կողմից, թե Ազգային ժողովի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով եւ չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Սակայն, Դատական օրենսգրքով սահմանված կարգավորումներն արտացոլված չեն օրենքում: Արմենուհի Հարությունյանի խոսքով Վճռաբեկ դատարանի նախագահին, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, ինչը ԲԴԽ նախագահի ու անդամի դեպքում չի գործում:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրել է, որ նախագծի նպատակն է ապահովել միեւնույն մարմնում աշխատող սուբյեկտների կարգավիճակային իրավահավասարությունը, ինչպես նաեւ վարձատրության մասով հավասարությունը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փոփոխություններ է առաջարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Նախատեսվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել: Ըստ հեղինակի՝ դա հնարավորություն կտա համակարգի երկարաժամկետ, կոնկրետ քրեական վարույթներով պիլոտային փորձարկման միջոցով վեր հանել եւ շտկել բոլոր հնարավոր թերությունները, լուծել համակարգի անվտանգ շահագործման հարցերը՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով: Նախագծով առաջարկվում է հետաձգել նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորման փուլում մինչեւ 2024 թ. հունվարի 1-ն առկա եւ քննվող գործերի հակակոռուպցիոն հավելվածում առկա գործերի քննությունը: Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ այդ ժամանակահատվածում ամբողջությամբ կվերազինվի Հակակոռուպցիոն կոմիտեն եւ կավարտվեն էլեկտրոնային քրեական վարույթի հետ կապված ապրոբացիայի աշխատանքները:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am