National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.12.2022
2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման նույն ընթացակարգը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար
1 / 5

2023 թ. փետրվարի 1-ից 1000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: Ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները` նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Արդեն հաստատված եւ նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:

Հաջորդ փոփոխությունները վերաբերում են կենսաթոշակների վճարմանը: Գործող կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ է գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից եւ Հայփոստի էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլեւս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո Հայփոստի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հստակեցնող հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության, բայց դրանից հետո 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, այդ թվում` քաղաքներում, գործընթացը կիրականացվի պարտադիր անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների բնակիչները մինչեւ հուլիսի 1-ը կունենան կամավոր ընտրելու հնարավորություն:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթի քննարկումը դեկտեմբերի 2-ի նիստում ընդմիջվել էր` որոշ հարցեր ճշգրտելու նպատակով:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am