National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.04.2006
Կարեւորվեց պետական գույքի մասնավորեցման թափանցիկությունն ու հրապարակայնությունը

Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավորները շարունակեցին «Պետական  գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվության» քննարկումները:

ՄԱԿ-ի տեսա կետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` ընդգծելով, որ մասնավորեցումը ազատական տնտեսության կարեւոր գործառույթն է`երկու բաղադրիչներով` սուբյեկտի նկատմամբ իրավասությունների փոխանցում մեկ այլ սուբյեկտի եւ իրավասությունների փոխանցման արդյունքում պետական բյուջեի մուտքեր: Պարոն Արսենյանը գտնում է, որ տնտեսության զարգացման համար մասնավորեցումն այլընտրանք չունի. այն պետք է իրականացվի առանց գաղափարի վարկաբեկման, որը, սակայն, խաթարվել է գնայ ին բաղադրիչի կիրառմամբ: Տեղեկացվեց, որ մասնավորեցման գործընթացից հետո պետական բյուջե նախատեսվածից հինգ անգամ քիչ գումար է մուտք արվել: Գուրգեն Արսենյանը կոչ արեց ապահովել մասնավորեցման գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը: Նա նշեց, որ ՄԱԿ խմբակցության գնահատմամբ` 2001-2003 թվականների պետական գույքի մասնավորեցման գործընթացը բացասական է: «Ազատական տնտեսական համակարգի կարեւորությունը կայանում է նրանում, որ համակարգի ազատականությունից օգտվեն բոլոր ց անկացողները, ոչ թե միայն գործընթացն իրականացնողները», -եզրափակեց ՄԱԿ խմբակցության ղեկավարը:

ՀՅԴ իտեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը:Նա կարեւորեց օրենսդրական դաշտի հստակեցումը, սեփականաշնորհման գործընթացի տարբերակումը օտարման գործընթացից: ՀՅԴ խմբակցության ղեկավարն առաջարկեց կազմակերպել լսումներ` սեփականաշնորհման գործընթացն արժեւորելու եւ հայեցակարգային մոտեցումները հստակեցնելու համար:

«Արդարության» դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Ա նդրադառնալով քաղաքական գնահատականներին` պարոն Դալլաքյանը ընդգծեց, որ քաղաքական գործընթացների վրա կարող են ազդել ԼՂՀ հիմնախնդիրը, 2006-ի նախընտրական տարի լինելը, գազի սակագնի թանկացման շուրջ ստեղծված սոցիալական լարվածությունը: Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ քաղաքական կոալիցիան պատասխանատու չէ 2001-2003 թթ. մասնավորեցման համար: Պարոն Դալլաքյանը արձանագրեց, որ «Արդարություն»խմբակցությունը դեմ է 2001-2003 թվականների ընթացքում իրականացված վայրենի եւ հանցավոր սեփականաշնորհմանը:

ՕԵԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը` նշելով, ո ր ՕԵԿ-ը մշտապես եղել եւ մնում է պետական սեփականության նկատմամբ պատասխանատվության բարձրացման կողմնակից եւ դեմ է պետական սեփականությունից ազատվելու գործընթացին: Պարոն Շահգելդյանի հավաստմամբ` սեփականաշնորհումը պետք է լինի թափանցիկ, հրապարակային եւ մրցութային կարգով, մինչդեռ 2001-2003 թվականներին պետական գույքի 69 տոկոսի մասնավորեցումը իրականացվել է ուղղակի վաճառքով: Մհեր Շահգելդյանը ընդգծեց, որ ՕԵԿ-ը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով արգելվում է մասնավորեցման ծրագրերում չներառված գույքի սեփականաշնորհումը: Խմբակցության անդամը ընդգծեց, որ ՕԵԿ-ը դեմ է 2001-2003 թվականների մասնավորեցմանը եւ չի պատրաստվում կողմ լինել մի գործընթացի, որը միշտ հրապարակայնորեն քննադատել է:

ՀՀԿ-ի դիրքորոշումը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ հստակեցում պետք է մտցնել` հաշվետվությունը վերաբերում է 2004 թվականին: Պարոն Սահակյանը, չժխտելով մասնավորեցման թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը, գտնում է, որ վերջինս ամենավերահսկելի մեխանիզմն է, որը բացառում է ապօրինությունները:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը արտահերթ ելույթում կարեւորեց խորհրդարանում բաց քննարկումը, եւնշեց, որ այս գումարման ԱԺ-ն եւկոալիցիոն կառավարությունը բավականին լուրջ քայլեր են ձեռնարկել, որ այլեւս անօրինական սեփականաշնորհումներ տեղի չունենան: Արթուր Բաղդասարյանը թվարկեց կոնկրետ հասցեներ`Հանրապետության 67, վաճառվել է 3000 քառակուսի մետր, 1 քառակուսի մետրը` 65 դոլարով, շուկայական գինը 1200 դոլարից պակաս չէ: Մոսկովյան 33, կինո Նաիրի, մեկ քառակուսի մետրը վաճառվել է 40 դոլարով, շուկայական գինը 1000-1200 դոլար, Բաղրամյան-Այգեձորի հատված` 1840 քառակուսի մետրը վաճառվել է 50000 դոլարով. 1 քառակուսի մետրը` 30 դոլար շուկայական գինը 900-1000 դոլար, որոնցում կատարված սեփականաշնորհումը չի համապատասխանում օրենքին եւ ավելացրեց. «Արաբկիր-Զեյթուն հատվածներում վաճառվել է պետական գույքը 10-20 դոլարով. շուկայական արժեքը տատանվումէ 300-500 դոլարի սահմաններում: Շենգավիթ-Մալաթիա համայնքում կառավարության թիվ 13/97 որոշմամբ2750 քառակուսի մետրը վաճառվել է 2 միլիոն դրամով: Արաբկիր ջրային մարզադպրոցի 4600 քառակուսի մետր շենքը վաճառվել է 1 քառակուսի մետրը 4.5 դոլարով. շուկայական գնից 100 անգամ պակաս: Կարելիէ օրինակները շարունակել: Հիմա բոլո՞րն է այսպես եղել: Իհարկե, բոլորը չի եղել: Եղել են այդպիսի օրինակներ, իհարկե, եղել են: Չասե՞նք այս մասին: Պիտի ասենք, որ վաղը էլ չանեն»:Նշելով, որ այսփաստերը շարադրված են Վերահսկիչ պալատի հաշվետվություններում, որը բաժանված է ԱԺ բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նախագահը խոսեց եզրակացությունների մասին. «Շուրջ 200 ընկերությունների մոնիտորինգը ցույց է տալիս, որ ներդրումային պարտավորություններ են ստանձնել ը նդամենը 27 ընկերություն: 170 –ը օտարվելէ առանցներդրումային պարտավորություն ամրագրելու եւբնականաբար ներդրումներ չեն կատարվել: Վաճառված ընկերությունների գերակշիռ մասը ուղիղ վաճառքի ձեւով տրվել է նախօրոք հայտնի գնորդներին: Եթե խոսում ենք գործընթացի թափանցիկության ու հրապարակայնության մասին,պետք է շահագրգիռ լինենք, որ գործընթացը տեղի ունենա բաց, մրցակցային եղանակով: Այստեղ` այս դահլիճում, շատ է խոսվում Արմենտելի մենաշնորհային դիրքի մասին: Մեր երկիրն արդեն մենաշնորհից շատ տուժել է, եթե ուզում ենք բյուջե շատ գումարներ գան, եւմեր երկիրը ավելի շատ արդյունավետ սոցիալական ծրագրեր իրականացնի,մասնավորեցումը պետքէ տեղի ունենա գոնե շուկայականգներից էլի էժան, բայցտրամաբանության սահմաններում: Գիտության, կրթության, մշակույթի շենքերի մասով վաճառվել է շուրջ 1/3-ը` 535 մանկապարտեզէ օտարվել Հայաստանում, 250 գրադարան»: Աժ նախագահը կարեւորեցպաշտոնյաների պատասխանատվությունը,պետական վերահսկողությունը ուժեղացումը եւ նշեց, որ պետական գույքի կառավարման վարչությունը պետք է հետեւողական լինի, որպեսզի պետական գույքին իրոք տեր կանգնի, որպեսզի օրենքները ՀՀ – ում հստակ գործեն:

Հիշեցնելով, որպետությունըպետական մարմինների գործունեությունը կազմակերպելու համար բյուջեում վարձակալման գումարներ է նախատեսում, Աժ նախագահը նշեց, որ պետական գույքի կառավարման վարչությունըպետք է կանգնիպետական մարմիներին, որոնք աշխատատեղ չունեն:«Պատշաճ պետական վերահսկողության դերը ես շատ կարեւորում եմ մասնավորեցման ոլորտում: Շուրջ 100 ձեռնարկության մոնիտորինգ է իրականացվել, որի արդյունքները ցույց են տալիս, որ պետքէ կատարվեր140միլիոն դոլարի ներդրում, կատարվելէ 37 միլիոն դոլարի ներդրում: Ավելի քան 100 միլիոն դոլարի պակաս ներդրում է կատարվել: Չեն ստեղծվել մի քանի հազար աշխատատեղեր: Ու՞մ ենք ենթարկել պատասխանատվության, ոչ մեկին: Ես կարծում եմ, որ մեր պետական լիազոր մարմինը պետք է ավելի պատշաճ հսկողություն իրականացնի» ասաց ԱԺ նախագահը:Իբրեւ դրական երեւույթ Աժ նախագահը նշեց, որվերջինմեկ տարվա ընթացքումդատական հայցերի թիվը վարչությունը մեծացրել է եւ կարեւորեցապօրինի գործարքների նյութերը դատախազություն ուղարկելը: Նա հավելեց, որառաջիկայումդատախազությանն է ուղարկելու Վերահսկիչ պալա տինյութերը:Արթուր Բաղդասարյանը նշեց, որկառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքումընդունվել են մի քանի առանցքային օրենքներ, որոնց շնորհիվ կկանխվեննմանատիպ հարցադրումները եւ կարեւորեցկառավարության լիազոր մարմնի արդյունավետ աշխատանքը: «Ուզում եմ ավարտել իմ խոսքը լավատեսական նոտայով` բավականաչափ աշխատանք մենք արդեն կատարել ենք եւ քննադատության նպատակը վերքին դարման անելն է, պետք չէ քննադատությունըքաղաքական նեղ շահարկումների դաշտ տեղափոխել: Ես խոսում եմ որպես մի կուսակցության նախագահ, որն այսօր իշխանության մեջ է եւ պատասխանատվություն է ստանձնել: Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, բայց ոչ ոք ինձ չի կարող հանդիմանել իմ հայրենիքին լավագույնը ցանկանալու համար»` ավարտեց իր ելույթը ԱԺ նախագահը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը նշեց, որ ներկայումս մասնավոր հատվածն է կրում տնտեսության հիմնական բեռը, ուստի այն պետք է դիտարկել իբրեւ հասարակական ցենզի բարձրացման եւ տնտեսության աճի խթանման միջոց:

«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագրի մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Նա նշեց, որ նախագիծը մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան եւ նպատակաուղղված է 2005 թվականի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու հարկաբյուջետային քաղաքականության խնդիրների լուծմանը: Տիկին Կիրակոսյանը մատնանշեց պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2005-2007 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակները` առեւտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը, պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով ) առեւտրային կազմակերպությունների թվի հետեւողական կրճատումը եւ մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը, մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը եւ սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը, պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը եւ այլն: Կարինե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները, պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները, ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները եւ ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, պետական ոչ առեւտրային կազմակերպությունները եւ այլն: Նշվեց, որ մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում եւ առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական եւ մշակութային ոլո րտի օբյեկտներում, պաշտպանական եւ անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում եւ դրանց կից տարածքներում: Տիկին Կիրակոսյանի հաղորդմամբ` պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում եւ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ: Կարինե Կիրակոսյանը ներկայացրեց նաեւ մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ ՀՀ պետական եւ տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները, սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը, մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները եւ այլն:

«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագրի մասին» օրինագծի վերաբերյալ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անիմաստ է համարում մասնավորեցման ծրագրի հաստատումը խորհրդարանի կողմից, քանի որ կառավարությունը ցանկացած ժամանակ կարող է պետական գույքը օտարել: Պարոն Դալլաքյանին հետաքրքրում էր, թե ո՞ր օրենքով է մասնավորեցվել Հրազդանի ՋԵԿ-ը, իրականացված գործարքները ինչպիսի՞ արդյունավետություն են ունեցել եւ այլ խնդիրներ: ԱԺ պատգամավոր Գագիկ Մխեյանը, կարեւորելով թռիչքային անվտանգության ապահովումը, գտնում է, որ 2005-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից պետք է հանել «Ավիաբուժ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Ներկայացնելով «Արդարություն» խմբակցության դիրքորոշումը` խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ մասնավորեցման հետեւանքով ստացված գումարները կառավարությունը կարող էր օգտագործել մի շարք ձեռնարկությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման, անապահով խավին բնակարաններով ապահովման համար:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեությա ն մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ինովացիոն գործունեությանը պատական աջակցության մասին» օրինագծերը:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի ապրիլի 13-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am