National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.11.2022
Քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց «Անկախ կյանքի կենտրոնի» ամերիկյան մոդելը
1 / 9

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Անկախ կյանքի կենտրոնի» ամերիկյան մոդելի եւ ՀՀ-ում դրա տեղայնացման նախադրյալների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախագահ Մուշեղ Հովսեփյանը, ԱՄՆ միջազգային շարժունակություն ծրագրի ղեկավար Լիդիա Շուլան, Հարավային Կարոլինայի «Able» անկախ կյանքի կենտրոնի տնօրեն Քիմբերլի Թիսսոթը, ԱՄՆ Անկախ ապրելու ազգային խորհրդի (NCIL) միջազգային ենթահանձնաժողովի նախագահ,  Ալյասկայի նահանգային անկախ կյանքի խորհրդի փոխնախագահ Դոուգ Թոելլը, Մարդու իրավունքների միջազգային իրավաբան Ջանեթ Լորդը, անձնական օգնական Ջեյն Ատկինսոնը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ողջույնի խոսքում կարեւորել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի հիմքում դրված անկախ կյանքի իրավունքի սկզբունքը, ինչպես նաեւ իրավունքի իրացման կիրարկման ապահովումն ու օրենսդրական վերահսկումը:

Միջազգային փորձագետները նախ կարեւորել են հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող եւ տարիքային տարբեր խմբերի պատկանող շահառու խմբերի համար անկախ կյանքի կենտրոնների (ԱԿԿ) համաչափ արդյունավետ գործարկումը, ինչպես նաեւ կենտրոնների ղեկավար կազմում, խորհրդում եւ աշխատակազմում հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) մեծ թվաքանակով ներգրավվումը:

Փորձագետների կարծիքով սոցիալական քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է մեծացնել ՀՈՒԱ-ների ներգրավվածությունն իրենց վերաբերյալ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի եւ ծրագրերի մշակման գործընթացում՝ ՀՈՒԱ-ների կարողությունների ճիշտ գնահատման համար:

ԱԿԿ-ն իրականացնում է իրավունքների եւ շահերի պաշտպանություն, անկախ կյանքի հմտությունների յուրացում՝ հիմնված անհատական կարիքի վրա, մենթորություն եւ ՀՈՒ երիտասարդների համար անցումային ծառայությունների տրամադրում: ՀՀ-ում արդեն իսկ առկա է անկախ կյանքի նորաբաց երկու կենտրոն:

Հանդիպման ավարտին ՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել օրենսդիր մարմնի անդամների՝ քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնելու պատրաստակամության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am