National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.11.2022
Հայտարարություն
1 / 1

Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի Հանրապետության անունից ընտրվող անդամի թեկնածուների առաջադրման մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, իրավասու է առաջադրելու Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում /ԵԽԽՎ/ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի անունից անդամի թեկնածություններ ԵԽԽՎ-ին առաջադրելու համար:

Համաձայն ընթացակարգի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է Վեհաժողովին ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի մեկ անդամ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն)՝ մյուս պաշտոնական լեզվի առնվազն պասիվ իմացությամբ: Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Կից ներկայացված  է թեկնածուների համար ներկայացված պահանջների, ընտրության ընթացակարգի, հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերի ցանկը: Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ այցելելով http://www.cpt.coe.int կայքէջ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն karine.shimshiryan@parliament.am էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը: Ցանկալի է, որ այն լրացվի անգլերենով եւ ֆրանսերենով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 011 513-430:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am