National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.04.2006
Շարունակվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվության քննարկումը

Ազգային ժողովի ապրիլի 11-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցիցավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրենքումփոփոխությունների մասին գործադիրի նախաձեռնությունը մերժվեց` չհավաքելով անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

Խորհրդարանը շարունակեց քննարկել պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Զեկուցողին ուղղված հարցերը բազմաբնույթ էին: Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք գտնում են, որ հաշվետվության մեջ չկա համապատասխան վերլուծություն, չկան մասնավորեցման ձախողված գործարքների մասին գնահատականներ: Պատգամավորները մեջբերեցին իրենց գնահատմամբ` այդպիսի գործարքների օրինակներ` խոսելովպատասխանատվության խստացման անհրաժեշտության մասին: Ընդդիմադիրները որպես «տոտալիտար թալան»գնահատեցինկոնյակի գործարանի, օդանավակայանի, «ԱրմենՏելի» եւ ԲԷՑ-երի մասնավորեցման գործարքները:Դժգոհություն հնչեց կատարված գործարքների`ուղղակի վաճառքի անիրական գների կապակցությամբ: Մի շարք դեպքերում պատգամավորները գոհ չեն նաեւ ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքից: Հնչեցին առաջարկներ` հաշվետվությունը ետ տանելու եւ վերլուծություններովհամալրված տարբերակը խորհրդարանին ներկայացնելու,կամ էլ`ընդհանրապես մերժելու մասին:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց մի շարք հարցադրումներ, որոնք պարզաբանումների կարիք ունեն: Նախ` ի՞նչ տարբերություն կա մասնավորեցման ու օտարմանմիջեւ: Հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործադիր իշխանությունըօրենքով հաստատված մասնավորեցման ծրագրում չընդգրկված կազմակերպություններ է օտարում: Տկն. Կիրակոսյանի բնորոշմամբ, օտարումն առավել լայն հասկացություն է, քան մասնավորեցումը: Մասնավորեցման ենթակա ընկերությունները որոշվել ենպետական քաղաքականութամբ եւ հաստատվելօրենքով: Սակայն կան մի շարք այլ օրենքներ` բաժնետիրական ընկերությունների, պետական ոչառեւտրային կազմակերպությունների, սնանկացման մասին, որոնք թույլ են տալիս իրականացնել օտարման գործընթաց:Աժ նախագահը կառավարության ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց նաեւայն փաստի վրա, որ խորհրդարանի հաստատմանը դեռ չի ներկայացվել մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագիրը, մինչդեւ արդեն 2006 թ. է: Վարչության պետը տեղեկացրեց,որ նոր ծրագիր չեն ներկայացնում, քանի որ 2001-2003 թթ.ծրագրում ընդգրկված 300 ընկերություն դեռեւս չի մասնավորեցվել: Իսկ օրենքը թույլ է տալիս տվյալ տարվա ծրագիրը չհաստատելու դեպքում առաջնորդվել գործող ծրագրով:Ներդրումային պարտավորությունները չկատարելու դեպքում ի՞նչքայլեր են ձեռնարկվել: Այս մասին էր խորհրդարանի ղեկավարի հաջորդ հարցը: Տկն. Կիրակոսյանի խոսքերով, պարտավորությունների կատարումից խուսափող ընկերությունների դեմ հայցով իրենքդիմում են դատական մարմիններին: Իսկ իրավապահ մարմիններինդեռ դիմելու առիթ չեն ունեցել. դրա համար անհրաժեշտ է իրավախախտման կամ չարաշահման մասին վկայող փաստ:ԱԺ նախագահը նաեւ մտահոգություն հայտնեց գիտական եւ կրթական հաստատությունների սեփականաշնորհման առիթով` չնայած, որ օրենսդրորեն արգելված է այդոլորտի կազմակերպությունների մասնավորեցումը: Նշելով, որ մասնավորեցվել է535 նախադպրոցական հաստատությունեւ 250 գրադարան` Արթուր Բաղդասարյանը փորձեց ճշտել, թե ապօրինություններիդեմ ինչպե՞ս է պայքարում պետական այս կառույցը, վերահսկման ի՞նչ մեխանիզմներ է կիրառում: Կառավարության ներկայացուցչի պատասխանից պարզ դարձավ, որ նախադպրոցական հաստատությունները 1996 թ. փոխանցվել են համայնքների տնօրինմանը, եւ կառավարությունն առնչություն չունի կատարված գործարքների հետ: Իսկմասնավորեցմանծրագրի շրջանակներում սեփականաշնորհվել է 6կրթական օբյեկտ:Մայրաքաղաքի միեւնույն հատվածում տարածքըվաճառվում է մի դեպքում 1000, մեկ այլ դեպքում` 100.000 դրամով` ինչ սկզբունքով` հարցին ի պատասխան տիկիրն Կիրակոսյանըպարզաբանեց, որգնահատման արժեքների տարբերությունը պայմանավորված է տվյալ ընկերության տնտեսականգործունեությամբ եւ ելակետային ցուցանիշներով:

Հաշվետվության վերաբերյալ Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական է: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ ծրագրի թերի կատարումը պայմանավորված է դեռեւս չմասնավորեցված ընկերությունների առկայությամբ: Նա պետական գույքի մասնավորեցումը ընդհանուր առմամբ գնահատեց հաջողված` ամրագրելով, որ անցած տարիներին հաջողվել է հասնել 1989 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշին, չնայած 1988-ի աղետալի երկրաշարժի, տնտեսական շրջափակման եւ չհայտարարված պատերազմի առկայությանը:

Հաշվետվության վերաբերյալ խորհրդարանի քաղաքական ուժերը տեսակետներ կներկայացնեն ապրիլի 12-ի նիստում:

Քառօրյայի երկրորդ օրվա նիստի վերջում, պատգամավորները, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, հանդես եկան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am