National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.11.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում մի շարք օրինագծեր քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մնացել էր անփոփոխ: Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ  ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի  ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների եւ կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը: Փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է նաեւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ, մասնավորապես, ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձեւավորել հստակ, բարենպաստ եւ ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ եւ հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

Հիմնական զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթն էական բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:

Այս նախագծերին նույնպես հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am