National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.04.2006
Քննարկվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունը

Ազգային ժողովի` ապրիլի 10-ի քառօրյա նիստերն սկսվեցին օրակարգերի հաստատումով: Առաջին նիստի ընթացքում  ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշումը, իսկ երկրորդ նիստի ընթացքում քննարկված գլխադասային հանձնաժողովների` դրական եզրակացությամբ ներկայացրած նախագծեր ընդգրկող առաջին բաժինը եւ մի շարք օրինագծեր մինչեւ երեսուն օրով հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշումները քվորում չլինելու պատճառով չընդունվեցին: Այսպիսով` Ազգային ժողովը այս քառօրյա նիստերի ընթացքում կարող է անդրադառնալ միայն երրորդ բաժնի (օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված հարցեր չկային)` պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվելիք օրինագծերին:

ԱԺ պատագամավոր Վիկտոր Դալլաքյանը, կարեւորելով օրակարգում ընդգրկված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը եւ «2005 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը», առաջարկեց դրանք տեսագրել եւ հաջորդ օրը ցուցադրել հանրային հեռուստատեսությամբ,  ինչը, սակայն, քվեարկության արդյունքում չընդունվեց:

Ազգային ժողովը շարունակեցնախորդ քառօրյա նիստում ընդհատված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվողմաքսատուրքի 0 տոկոսդրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ը նթերցմամբ ներկայացված օրինագծի քննարկումը:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի գնահատմամբ` Հայաստանում անուղղակի հարկերի տոկոսը աստիճանաբար մեծանում է, ինչը վկայում է տնտեսության անմրցունակ վիճակի մասին: Պետք է վերանայել մոտեցումները. կառավարությունը ծախսային կառավարչից պետք է վերածվի արդյունքների կառավարչի, հակառակ դեպքում տնտեսության աստիճանական աճը կվտանգվի: Ներկայացված օրինագիծը նպաստում է այդ երեւույթներ խորացմանը, ուստի խմբակցությունը, ըստ պարոն Արսենյանի, քվեարկության ժամանակ ձեռնպահ կմնա:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանը` նկատելով, որ  թեեւ  կառավարությունը փորձում է հավասար պայմաններ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար եւ հումքատեսակները միանման հարկել, բայց հաշվի չի առնում, որ ներկրվող հումքատեսակների մի մասը կարող է երկարաժամկետ սպառման համար նախատեսված լինել: Խմբակցությունը առաջարկել է կառավարությանը բոլոր ներմուծվող ապրանքատեսակները հարկման ենթակա համարել, բայց ոչ բոլորը հարկել սահմանի վրա: Պարոն Ղուկասյանը տեղեկացրեց, որ եթե կառավարությունը մինչեւ երկրորդ ընթերցում ընդունի իրենց առաջարկը, խմբակցությունը կողմ կքվեարկի օրինագծին:

ՀՀ առեւտր ի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը եզրափակիչ ելույթում հավաստիացրեց, որ օրինագծի նպատակն է վերացնել ապրանքների հարկման ոչ հավասար, արտոնյալ իրավիճակը, այն հարկային արտոնությունները վերացնելու նախորդ փուլերի տրամաբանական շարունակությունն է, որը վարչարարական միջոցներով նպաստում է նաեւ եկամտային մասի հավաքագրմանը: Պարոն Դավթյանը տեղեկացրեց, որ կառավարությունը որոշ ապրանքների, մասնավորապես սարքավորումների հարկման հետ կապված հարցըմինչեւ երկրորդ ընթերցում կքննարկի եւ կգտնի արդյունավետ լուծում:

ՀՀ կառավար ությանն առընթեր պետական գույքի կառավարմանվարչության պետ Կարինե Կիրակոսյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը»: Բանախոսը տեղեկացրեց` քանի որ ՀՀ կառավարությունը արդեն 2001, 2002 եւ 2003 թթ. տարեկան հաշվետվություններ է ներկայացրել, իր ներկայացրած հաշվետվությունը վերաբերում է հիմնականում 2004 թվականին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի` մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 2752029,6 հազար դրամ եւ 45 մլն ԱՄՆ դոլար: Թեեւ 2003 թվականին մասնավորեցվել են երկու անգամ ավելի ընկերություններ` 117-ը, բայց մասնավորեցումից ստացված դրամական մուտքերը կազմել են ընդամենը 2905285,4 հազար դրամ: Հաշվետու ժամանակահատվածումմասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 69 ընկերություն, որոնցից 48-ը մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով, 15-ը` մրցույթով եւ 6-ը` աճուրդով:

Նշվեց, որ պետակա ն գույքի մասնավորեցման կատարողականիապահովմանը խոչընդոտող դեպքեր են եղել, որոնցից են` մասնավորեցման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներում տեղ գտած թերությունները, մասնավորեցվող ընկերությունների խոշոր պարտքերը, ներդրողների համար գրավիչ ընկերությունների թվի նվազումը, հիմնական միջոցների ֆիզիկական եւ բարոյական մաշվածությունը, ընկերությունների մի մասի` սնանկացման գործընթացում գտնվելը եւ դրանց գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը:

Հաշվետվության քննարկումը կշարունակվի ապրիլի 11-ի նիստում:


17.06.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել
Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով  հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգայ...

17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am