National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.10.2022
Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ֆրանսիացի պատգամավորներ
1 / 16

Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձեւ, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, գրավյալ տարածքները վերադարձնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ է ներկայացվում:

Հայ խորհրդարանականները կարեւորել են վերոնշյալ բանաձեւի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն արժեւորել է Ֆրանսիայի հետ դինամիկ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, օրենսդիր մարմինների միջեւ: Պատգամավորը բարեկամական խմբի անունից շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին: Նշվել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձեւավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:

Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի եւ երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Հայաստանը բարելավում է տնտեսական ու մրցակցային միջավայրը՝ նոր ներդրումներ ներգրավելու համար: Տնտեսության զարգացման տեսանկյունից կարեւորվել են տարածաշրջանային կայունությունը, սահմանների անխախտելիությունը:

Նշենք, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը եւ Արմեն Չարչյանը, ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան եւ Սառա Թանզիլին:


17.06.2022
Տեղեկատվություն խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ
Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է  խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը...

17.06.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգ...

17.06.2022
Ազգային ժողովի աշխատակազմը 43 միավոր շարժական գույք է նվիրաբերել Շուռնուխի գյուղապետարանին
Ազգային ժողովի աշխատակազմից 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան...

17.06.2022
Խորհրդարանական լսումներում կքննարկվեն Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 17-ին ընդունած որոշմամբ՝ հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որի թեման «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի եւ ...

17.06.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am