National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.10.2022
Օրենսդրական փաթեթով էլեկտրոնային ծխախոտը կհարկվի ակցիզային հարկով, կհավասարեցվեն սիդրի եւ համադրելի այլ խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը
1 / 2

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ` օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները եւ կկարգավորվեն որոշ ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված խնդիրները:

Գործող իրավակարգավորմամբ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքն (ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրեր) ակցիզային հարկով չհարկելու դեպքում նվազում են նաեւ այլ ծածկագրերին դասվող ծխախոտի արտադրանքի սպառման ծավալները, ինչը հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների նվազման: Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով` 2022 թ. ընթացքում 1մլ համար` 50 դրամ, իսկ 2023 թ. ընթացքում 1 մլ համար` 55 դրամ, ինչպես նաեւ այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի եւ նույն ծածկագրին դասվող խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջարկվում է նաեւ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 84 եւ 85 խմբերի ապրանքատեսակները, ավելացված արժեքի հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը:

Նշվել է, որ Կառավարությանը կվերապահվի իրավասություն սահմանելու ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը:

Ըստ փոխնախարարի` էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նույնպես վնաս է առողջությանը, որի մասին են փաստում մի շարք առողջապահական հետազոտություններ:

Արման Պողոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, փաստել է, որ ներկայացված փաթեթով նոր տուրքեր չեն սահմանվում. տվյալ ապրանքատեսակի համար կկիրառվի տուրքի չափ: Նշվել է նաեւ, որ առաջին ընթերցումից հետո կսահմանվեն ապրանքատեսակների իրացման հստակ ժամկետներ: Իսկ որոշակի իրավական հարցերի առնչությամբ մասնագետների մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվի քննարկում:

Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել ներկայացված մի շարք առաջարկությունների վերաբերյալ գործակցել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության հետ:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am