National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.10.2022
Խստացվում է սահմանված պատասխանատվության միջոցի չափը. հանձնաժողովը քննարկել է օրենսդրական փոփոխությունը
1 / 2

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ անդրադարձել է տնտեսվարողների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ կապված կարգավորումների խստացումների հետ: «Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն, եւ պատշաճ վերահսկողություն չկա, ապա բոլորս վերջում դրա համար ավելի թանկ ենք վճարելու: Եթե ճանապարհը շարքից դուրս եկավ, այդ ճանապարհը բոլորիս մեքենաներն ավելի շատ է վնասելու: Իսկ վնասված ճանապարհը սարքելը բոլորի վճարած հարկերի հաշվին է լինելու»,-պարզաբանել է նա՝ նպատակահարմար համարելով կանխարգելիչ միջոցների կիրառումը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել եւ սահմանել մինչեւ 1 տոննա եւ ավելի յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ:  Այսինքն՝ որքան շատ լինի բեռի քաշը, այնքան պատասխանատվության չափը մեծ է լինելու: Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200 հազար դրամ:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու դեպքերը, ինչպես նաեւ հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու եւ վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

Նախագծի նպատակն արդարացիության ապահովումն է, ինչպես նաեւ ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը:

Հոկտեմբերի 19-ին քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:


06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...

06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am