National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.10.2022
Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
1 / 7
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը. ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը:

Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից:

Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի եւ հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաեւ Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձեւով փորձելով նաեւ հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաեւ կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնեւում ընդունել ենք բանաձեւ, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարեւոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլեւ՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ միջազգային իրավունք»:

Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը կարեւորել է այն հանգամանքը, որ իրենք Ջերմուկում են դեպքերից շատ կարճ ժամանակ անց: Նրա խոսքով՝ իրենք կանգնած են ոչ միայն խորհրդարանական գործընկերների, այլ նաեւ՝ հայ ժողովրդի կողքին:

Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:

Շվեյցարացի պատգամավորները կարեւորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին գործընկերներին փոխանցելը:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am