National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.10.2022
Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է 2.000 դրամ
1 / 1

ՀՀ ԱԺ պատագամավորներ Բաբկեն Թունյանի, Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագծով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքն առհասարակ հանել:

Օրինագծի համահեղինակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ մինչեւ երկրորդ ընթերցում նախատեսվում էր ուսումնասիրել շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանել 2.000 դրամ:

Բաբկեն Թունյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու նախապատմությունը, նշել է, որ 2019 թ. տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել է ներկրման տուրքի չափ, մրցակցությանը դիմանալու, չսնանկանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ. կառուցապատողները կանգնած են լուրջ խնդրի առջեւ:

Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Հայկ Ցիրունյանը:

Կառավարության դրական տեսակետը հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am