National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.09.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են «Ռազմավարական պլանավորում ու կատարողականի գնահատում» թեմայով աշնանային ակադեմիայի աշխատանքներին
1 / 3

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային կառավարման բարեփոխումների Արեւելյան գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի» օժանդակությամբ սեպտեմբերի 11-17-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացել են Արեւելյան գործընկերության խորհրդարանների աշխատակազմերի՝ «Ռազմավարական պլանավորում ու կատարողականի գնահատում» թեմայով աշնանային ակադեմիայի աշխատանքները: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչներին ողջունել եւ արդյունավետ աշխատանք են մաղթել Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Քեթեւան Կվինիկաձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիդ Գաբաիձեն, GIZ «Ժամանակակից եւ ուժեղ խորհրդարանական աշխատակազմեր Արեւելյան գործընկերությունում» ծրագրի տարածաշրջանային պատասխանատու Թամար Զոդելավան:

Բանախոսները կարեւորել են ակադեմիայի աշխատանքները: Նշվել է, որ նման ձեւաչափով  փորձի փոխանակումը  հնարավորություն է տալիս մասնակից խորհրդարանների աշխատակազմերի շրջանում հզորացնել ռազմավարական պլանավորման կարողությունները, նպաստել խորհրդարանների աշխատակազմերի մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքի ընթացքում ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ռազմավարական պլանի մշակման ու ներդրման ընթացքի վերաբերյալ իրենց փորձառությունը:

Աշնանային ակադեմիայի ավարտին մասնակիցներին հավաստագրեր են հանձնվել:

Աշխատանքների շրջանակում  Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչներին  հյուրընկալել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Դավիդ Գաբաիձեն: Նա ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործառույթները:

Աշնանային ակադեմիա աշխատանքները կազմակերպվել են GIZ Տարածաշրջանային ֆոնդի «Ժամանակակից եւ ուժեղ խորհրդարանական աշխատակազմեր Արեւելյան գործընկերությունում» ծրագրի կողմից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am