National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.09.2022
«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Արցախի պատվիրակության կազմում եղել են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորները:

Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, կարեւորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ադրբեջանական փաստացի ագրեսիայի, հայոց պետականությանն ուղղված լրջագույն մարտահրավերների, քաղաքական մեծամասնության կողմից երկրի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները հաղթահարելու անկարողության մասին, շեշտել է, որ ներկայիս իրավիճակը հնարավոր է հաղթահարել եւ լուծումներ գտնել՝ հրատապորեն ձեւավորելով ազգային համաձայնության իշխանություն, որդեգրելով եւ հետեւողականորեն իրականացնելով անվտանգային համապարփակ նոր ռազմավարություն:

Հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում միասնականություն եւ համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական համակարգի իրողությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am