National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.09.2022
ՀՌՀ անդամի թեկնածուն ներկայացրել է մեդիադաշտի եւ հանձնաժողովի առջեւ ծառացած խնդիրները
1 / 2

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Տիգրան Հակոբյանի թեկնածությունը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

Տիգրան Հակոբյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ ներկայացնելով իր տեսլականը ՀՌՀ գործունեության վերաբերյալ: Նա անդրադարձել է մեդիադաշտի եւ ՀՌՀ հանձնաժողովի առջեւ ծառացած խնդիրներին: Մասնավորապես, խոսել է մեդիան կարգավորող օրենսդրության, համացանցային հեռարձակման իրավակարգավորումների փոփոխության անհրաժեշտության, հանրային մուլտիպլեքսի ամբողջ համակարգի վերաիմաստավորման, լեզվական եւ տեղեկատվական անվտանգության մասին:

Տիգրան Հակոբյանի դիտարկմամբ՝ ըստ վերջին երկու օրերի մշտադիտարկման, հանրային մուլտիպլեքսն իրականացրել է հավասարակշռված եւ ճիշտ գործառույթներ:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բարձրացրել է ազգային փոքրամասնությունների՝ մայրենի լեզվով հաղորդումներ հեռարձակելու հարցը: Տիգրան Հակոբյանը նշել է, որ խնդիրն առկա է, եւ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա: Նա կարեւորել է ազգային փոքրամասնությունների մասին հայերեն հաղորդումների անհրաժեշտությունը:

Թեկնածուն եզրափակիչ ելույթում ափսոսանք է հայտնել, որ քննարկմանը չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ընդգծելով, որ այն, ինչ քննարկվում է, վերկուսակցական է եւ վերաբերում է պետության տեղեկատվական շահերին: Տիգրան Հակոբյանը բոլորին մաղթել է խաղաղ, բնականոն կյանք, որպեսզի կարողանան լրջորեն զբաղվել տեղեկատվական, մեդիակարգավորման խնդիրներով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am