National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.09.2022
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն
1 / 2

Առաջարկվող փոփոխությունների նպատակը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության սահմանումն է: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:

Դեռեւս 2020 թ. հունվարին Ազգային ժողովն ընդունել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ «Համատիրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվել էր, որ սեփականատերերն օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին՝ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցում կատարելու եղանակով: Ըստ Դավիթ Գրիգորյանի՝ 2021 թ. տարեվերջի արդյունքների ամփոփմամբ՝ ակնհայտ է դարձել, որ բազմաբնակարան շենքերի զգալի մասն արդեն ունի բացված բանկային հաշիվներ: Սակայն անհրաժեշտություն է առաջացել վարչական պատասխանատվություն նախատեսել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ եթե նույն արարքը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր խախտման համար սահմանված տուգանքի կրկնակիի չափով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am