National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.03.2006
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը թատրոնի միջազգային օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը թատրոնի միջազգային օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ թատերական գործիչներին ու անտարակույս նաեւ թատրոնի երկրպագուներին իրենց տոնի` թատրոնի օրվա առիթով:

Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը անգնահատելի ներդրում է ունեցել հայ ժողովրդի մշակույթի ու պատմության, ինչու չէ, նաեւ համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Հայ արտիստները իրենց արվեստով մշտապես եղել են ուշադրության կենտրոն`  մարդկանց արվեստի հրաշքը պարգեւելով: Եվ այսօր էլ, շարունակելով իրենց նախորդների փառավոր ավանդույթները, նպաստում են հանդիսատեսի բարոյահոգեւոր կրթությանն ու հասարակության առաջընթացին:

Ազգային ժողովում շրջանառության մեջ է «Թատրոնին պետական աջակցության մասին» օրինագիծը, որի ընդունումը իր նպաստը կբերի թատերական գործի զարգացմանը:

Վերստին շնորհավորելով թատրոնի բոլոր մարդկանց` մաղթում եմ առողջություն ու երջանկություն, հաջողություններ ու` որ երբեք չիջնի թատրոնի վարագույրը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am