National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.09.2022
Նախագծով անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք կազատվեն լրացուցիչ ծախսերից
1 / 3

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելու նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Ալխաս Ղազարյանը փոփոխություն են առաջարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաեւ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում:

Գեւորգ Պապոյանի խոսքով՝ նախկինում փոփոխությունն ընդունվել է՝ նպատակ ունենալով բարելավելու եւ պարզեցնելու հարկային վարչարարությունը, ինչպես նաեւ բացառելու գործարարությամբ զբաղվող անձանց՝ անհատների անվան ներքո գործունեություն ծավալելու դեպքերը: Սակայն, ըստ պատգամավորի, Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի գործընկերների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ-ի առկա գործիքակազմը բավարար է՝ իրականացնելու վերոնշյալ վարչարարությունը:

«Այն քաղաքացիները, որոնք իրապես բիզնես գործունեությամբ չեն զբաղվում եւ բնակարան են կառուցել իրենց համար ու, այնպես է ստացվել, որ ստիպված են դա վաճառել երկու տարվա ընթացքում, հարկեր չեն վճարի»,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: «Մեր նպատակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով բնութագրվող անհատական բնակելի տների վաճառքի գործարքների հարկումն է»,- նշել է փոխնախարարը: Գործադիրը ներկայացրել է չորս առաջարկ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները եւ մտահոգությունները: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագծի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am