National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2022
Օրենսդրական առաջարկ՝ ուղղված պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտմանը
1 / 8

Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված է ցանկացած ձեւի հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնության արգելումը, սակայն ներպետական օրենսդրությունում առկա չէ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի եզրույթի սահմանումը: Առաջարկվում է օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը եւ այդպիսին չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով Սահմանադրության, ԱՄԿ 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումները:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում, որը նախագահել է Հերիքնազ Տիգրանյանը:

Հարակից զեկույցում Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ սահմանվելու է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի բնույթը: Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունումը հնարավորություն կտա, որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքի դրույթներից բխող օգնությունը լինի առավել հասցեական:

Պատգամավորները կարեւորել են առաջարկվող լրացումներն աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Առաջարկվել է մուրացկանության մեջ ներգրավելը սահմանել որպես շահագործման տեսակ:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am