National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.07.2022
Լուսանկարների ցուցահանդես խորհրդարանում
1 / 13

«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության կողմից երիտասարդների հետ իրականացվող աշխատանքները տպավորիչ են եւ ոգեշնչող, քանի որ նրանց հնարավորություն են տալիս սովորել ժամանակակից եւ իր պատմությամբ երիտասարդ արվեստ, որը փորձում է հավերժացնել կյանքի մի պահ, մի շունչ, մի դրվագ եւ լուսանկարի միջոցով անմահացնել ապագա սերունդների համար: Պատմության մեջ արդեն հայտնի են բազմաթիվ լուսանկարներ, որոնք փոխել եւ հեղափոխել են աշխարհը, ստիպել են զգալ եւ կիսել այն զգացողություններն ու ապրումները, որոնք ունեցել են հեղինակները. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հուլիսի 15-ին խորհրդարանում «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների եւ նրանց ընտանիքների շահերի պաշտպանության կազմակերպության սաների լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Երիտասարդ լուսանկարիչներն իրենց աշխատանքներով մի փոքր սեր ու լուսավորություն են բերել Ազգային ժողով` հնարավորություն տալով պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին տեսնել աշխարհն իրենց աչքերով:

«Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս երեխաներին լուսանկարների միջոցով ինքնադրսեւորվել, զբաղվել արվեստով բոլորի հետ հավասար հիմունքներով, կրթության իրավունքի կիրառկմամբ»,-նշել է հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Սահակյանը:

Նա ընդգծել է, որ կազմակերպության կարեւոր գործառույթներից մեկը կրթության ոլորտում շահերի պաշտպանության իրականացումն է եւ զարգացնող կրթական ծրագրեր ստեղծելը: Արմինե Սահակյանը տեղեկացրել է, որ այսօրվա ցուցահանդեսում ներկայացված են այն լուսանկարները, որոնք արդեն իսկ հասցրել են լինել բազմաթիվ ցուցահանդեսներում, արվեստի տարբեր մշակութային հաստատություններում:

«Մենք կարող ենք»-ի սան Ռուզաննա Ղազարյանը, ով տարիների ընթացքում դարձել է աշխատանքային խմբի անդամ, խոսել է ՀԿ-ի եւ նրա ընձեռած հնարավորությունների մասին:

«Կազմակերպությունում անցկացրած դասընթացներն օգնել են մեկին` դիմացինի մեջ գտնել գեղեցիկը, մյուսին` ընտրել մասնագիտություն: Լուսանկարչության շնորհիվ մենք գտանք շրջապատող աշխարհի գեղեցկությունը»,- ասել է նա:

Ցուցահանդեսի ընթացքում երիտասարդ լուսանկարիչներին հնարավորություն տրվեց ԱԺ պատգամավորներին եւ աշխատակիցներին ներկայացնել իրենց աշխատանքները, լուսանկարներն անելու ընթացքում ունեցած հույզերն ու զգացողությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am