National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.07.2022
Անչափ կարեւորում եմ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը Հայաստանում. Ներսես Կոպալյան
1 / 11

2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավական եւ քաղաքական հաստատություններին: Այս մասին ասել է ԱՄՆ Նեւադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ազգությամբ հայ Ներսես Կոպալյանն «Իրավական մոտարկում ԵՄ արժեքահեն օրենսդրությանը» խորագրով ակադեմիական կլոր-սեղան քննարկման ընթացքում:

Նա կարեւորել է դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը Հայաստանում: Ըստ Ներսես Կոպալյանի՝ այս դասընթացն էական ազդեցություն կունենա աշխատակազմի մասնագիտական որակի ապահովման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ազգային ժողովի կարողությունների հզորացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» Թվինինգ ծրագրի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած սեմինարին մասնակցել են ԱԺ աշխատակազմի աշխատակիցները,  ԱԺ հանձնաժողովների փորձագետները, ուսանողներ եւ դասախոսներ տարբեր բուհերից:

Իրավունքի եւ քաղաքագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ ակադեմիական քննարկման նպատակն է ներկայացնել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներում իրավունքի գերակայության հետ կապված վերջին զարգացումները` տեսական եւ գործնական մակարդակներում, ինչպես նաեւ ձեւավորել երկխոսություն Ազգային ժողովի եւ ակադեմիական համայնքի միջեւ:

Առանցքային թեմաներն էին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ ուղղված իրավունքի գերակայության ապահովմանը, եվրոպական փորձը եւ խորհրդարանների դերը:

Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի համակարգող դոկտոր Աննա Խվորոստիանկինան մասնակիցներին ծանոթացրել է իրավունքի գերակայության գաղափարին, վերջինիս պատմությունը, ներկայացրել դրա էությունն ու դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում:

Իրավունքի գերակայությունը ԵՄ-ում, եվրոպական իրավական համակարգի հիմնարար արժեքների մասին է խոսել Աթենքի Պանթեոնի համալսարանի պրոֆեսոր Վասիլիս Հացոպուլոսը: «ԵՄ-ում առանցքային է օրենքի գերակայությունը, ինչը Հայաստանի համար եւս հույժ կարեւոր է: Մենք ԵՄ-ում աշխատում ենք օրենքի գերակայության վրա մի քանի տասնյակ տարիներ, եւ աշխատանքները դեռեւս շարունակվում են: Օրենքի գերակայություն հասկացությունը զարգանում է մեր դատական եւ քաղաքական իրականությանը համահունչ»,- ասել է պրոֆեսոր Վասիլիս Հացոպուլոսը:

Միլանի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Բարաջիան էլ անդրադարձել է իրավունքի գերակայության ճգնաժամին՝ սեմինարի մասնակիցներին ներկայացնելով Լեհաստանի եւ Հունգարիայի օրինակները: Իսկ դոկտոր Միհայ-Ռազվան Կորմանը ներկայացրել է իրավունքի գերակայությունը ասոցիացիաների եւ թեկնածուների միջեւ հարաբերություններում՝ Մոլդովայի փորձի օրինակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am