National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.07.2022
Փոփոխություններ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում
1 / 3

Ազգային ժողովը հուլիսի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ որի` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից` արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ` Արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:

Հեղինակի պարզաբանմամբ` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղարի համար` 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող անձանց շրջանակը: «Օրենքի փոփոխությունը շատ կարեւոր է Արտաքին գործերի նախարարության հետագա գործունեության համար»,- ընդգծել է պատգամավորը:

Կառավարության դրական դիրքորոշումը հայտնել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: 

Նախաձեռնությունը նաեւ քննարկվել ու ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am