National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.03.2006
«Հնչակյան կուսակցությունը պանդուխտ չպիտի լինի»

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Մացակ Փոլադյանին եւ ՍԴՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանին:

Պարոն Փոլադյանը  Աժ նախագահին իրազեկեց ՍԴՀԿ վերջերս կայացած համագումարի որոշումների մասին` նշելով, որ աշխարհի 14 երկրներում կառույցներ ունեցող կուսակցությունը միասնական որոշում է կայացրել իր ռազմավարությունը փոխելու եւ հնարավորության սահմաններում վերադառնալու Հայաստան` հիմնական գործունեությունը ծավալելով հայրենիքում: Կարեւորվել է նաեւ եվրաինտեգրման գործընթացներին սեփական նպաստը բերելու նկատառումներով` լոբբիստական գործունեության համար գրասենյակներ ունենալը եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես Բրյուսելում:

Ողջունելով կուսակցության մուտքը Հայաստան` հյուրերի խնդրանքով Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ Հայաստանյան քաղաքական-օրենսդրական գործընթացներին` ընտրական օրենսգրքի փոփոխություններին, երկքաղաքացիության մասին օրինագծին, կարեւորվեց ներգաղթիքաղաքականության հայեցեկարգի մշակումն ու իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am