National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.07.2022
«ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլի մասնակիցները ստացել են հավաստագրեր
1 / 20

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների քարտուղարությունների մի խումբ աշխատակիցներ եւ պատգամավորների օգնականներ մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպված «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլին, որը տեղի է ունեցել մայիսի 18-ից հուլիսի 3-ը:

Հուլիսի 12-ին դասընթացի մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա գնահատանքի խոսքեր է հղել խորհրդարանի գործընկերներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ են ստացել հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում այն ներկայացնելու վերաբերյալ:

«ԱԺ հաղորդակցության դպրոց» երկամսյա դասընթաց արդեն անցել եւ հավաստագրեր են ստացել ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության աշխատակիցները: Մանրամասները՝ այստեղ:

Դասընթացի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am