National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.07.2022
Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 3

Արթուր Ղազինյանը տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, եւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով «Հայաստան» խմբակցությունը գործուղել է Աննա Գրիգորյանին, ով չի մասնակցել հանձնաժողովի նիստերին: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի՝ հուլիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Հանձնաժողովն այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում վերջինս ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության համար: Նրա խոսքով՝  պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am