National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.07.2022
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 4

Ազգային ժողովը հուլիսի 6-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Օրակարգում ընդգրկված է 23 օրենսդրական նախաձեռնություն: ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նախաձեռնության  ընդունումը պայմանավորված է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու  եւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից»  «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանելու անհրաժեշտությամբ: Վերոնշյալ բժշկական կենտրոններից այս պահին գործում է միայն «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, որը նախատեսվում է ներառել  բազմապրոֆիլ  բժշկական կենտրոններում՝ որպես առանձին ծառայություն: «Նեւրոզների կլինիկայի» գործունեությունը նախատեսվում է տեղափոխել «Ավան հոգեկան առողջության կենտրոն»: Այդ նպատակով Կառավարությունն արդեն հատկացրել է ֆինանսական միջոցներ՝ վերազինելու եւ վերանորոգելու համար այդ հաստատության համապատասխան բաժանմունքը: Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել «Ավան հոգեկան առողջության կենտրոնը»:

Առողջապահության նախարարը կարծում է, որ փոփոխությունների արդյունքում կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը:

Ի պատասխան պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի՝ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պատշաճ մասնագիտական որակ ունեցող աշխատակիցներն աշխատանքի խնդիր չեն ունենա. նրանք կտեղափոխվեն նոր կենտրոն: Բացի այդ, ըստ նախարարի՝ բժշկական որոշ կենտրոններ այսօր որակյալ բուժքույրերի եւ բժիշկների կարիք ունեն:

Նախագծին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am