National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.06.2022
Ազգային ժողովի աշխատակազմը 43 միավոր շարժական գույք է նվիրաբերել Շուռնուխի գյուղապետարանին
1 / 1

Ազգային ժողովի աշխատակազմից 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը 2021 թ. դեկտեմբերի 10-ին այցելել էր Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ բնակավայր: Նրա խոսքով՝ չնայած սահմանում ստեղծված իրավիճակին՝ շուռնուխցիները նոր շենքեր են կառուցում, այդ թվում՝ գյուղապետարանի նոր շենք, սակայն առկա են գույքային խնդիրներ:

Վերադառնալուն պես Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ուղղված գրությամբ Թագուհի Թովմասյանն առաջարկել է Ազգային ժողովում առկա համապատասխան գույքային միջոցների հաշվին գյուղապետարանին տրամադրել անհրաժեշտ գույքը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ աշխատակազմը, ստանալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրությունը, իրականացրել է ներքին  մշտադիտարկում՝ պարզելու այն գույքային միավորների ցանկը, որը հնարավոր է տրամադրել: Կազմվել է 43 գույքային միավոր կազմող ցանկ եւ ներկայացվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, ապա կարճ ժամկետում դրական եզրակացությամբ ներկայացվել է Կառավարությանը՝ համապատասխան որոշում ստանալու համար: Կառավարությունից ստանալով որոշումը՝ ԱԺ աշխատակազմը, ըստ ընթացակարգի, կազմակերպել է աշխատանքները:

Գույքն արդեն Շուռնուխի գյուղապետարանում է:

Հեղինե Խաչիկյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմը մշտապես պատրաստակամ է աջակցելու նման նախաձեռնություններին, հատկապես, երբ դրանք վերաբերում են սահմանամերձ համայնքներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am