National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.03.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Գարնան ու զարթոնքի, վերածննդի հետ կանանց տոնի համընկնումը իսկապես խորհրդանշական է եւ վերահաստատում է կանանց բնորոշ դերը` ուրախություն ու երջանկություն, վստահություն ու կյանքի շարունակություն պարգեւողի:

Հայոց պատմության էջերում հազարավոր վկայություններ կան այն մասին, որ ազգի ու պետության համար ծանր վիճակներում կանայք հավասարը հավասարի պես տղամարդկանց հետ ոտքի են ելել` պաշտպանելու իրենց հայրենիքն ու տունը` միաժամանակ մնալով քնքուշ ու բարի:

Վստահ եմ, որ ազգապահպան ու կենսական  այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են ու մնալու են մեր հարատեւման երաշխիքը միշտ` թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս:

Վերստին ջերմորեն շնարհավորում եմ բոլոր կանանց` իրենց տոնի առիթով ու մաղթում եմ երջանկություն, հաջողություններ ու բոլոր նվիրական իղձերի իրականացում»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am