National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.06.2022
Օրենսդրական փոփոխություն՝ ուղղված ոլորտային ռազմավարությունների ընդունմանը
1 / 3

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում գործադիրի առաջարկած լրացումը պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկել եւ ընդունել են հունիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:

«Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձեւով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ, նման պայմաններում հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ»,- ընդգծել է Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

Նախաձեռնությամբ սահմանվում է, որ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունները մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:

Զեկուցողը փաստել է, որ նախագծի ընդունումը կապահովի իրավական որոշակիություն եւ համապատասխան լիազորող նորմի առկայություն:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին»,  ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am