National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.06.2022
Միավորման արդյունքում առաջարկվում է ձեւավորել 5 համայնք՝ 141 բնակավայր
1 / 2

2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 72 համայնք:  Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, որով պարզ է դարձել, որ ծրագիրը հաջողել է:

Ուստի, վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է մի շարք մարզերում ձեւավորել համայնքային փնջեր:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 5 համայնք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Լոռու մարզի Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան:

Նախաձեռնությամբ ավագանին կկարողանա զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքի ավագանու անդամը գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով, եւ պետական հանրային պաշտոն զբաղեցնող անձանց օրինակով արգելելով վերջիններիս կատարել վճարովի այլ աշխատանք՝ նեղացվում է ավագանու անդամի պաշտոնին հավակնող անձանց քանակը, ինչը կհանգեցնի մասնագիտական ունակություններով օժտված ավագանու անդամների քանակի նվազեցմանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ համայնքներում վերացվելու է գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Համայնքի գլխավոր ճարտարապետի՝ կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը վերացնելով՝  հնարավորություն կընձեռնվի ճարտարապետների մասնագիտական խմբերին բազմակողմանիորեն եւ օբյեկտիվորեն քննարկել քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրները եւ տալ անհրաժեշտ ճարտարապետական լուծումներ:

Հստակեցվում է ավագանու խմբակցությունների գործավարների եւ փորձագետների թվաքանակը՝ կախված խմբացության ավագանու անդամների քանակից: Ըստ այդմ՝ մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունը կունենա մեկ գործավար, 7-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար եւ 1 փորձագետ:

Առաջարկվում է հստակեցնել նաեւ համայնքի ավագանու նիստը հրավիրելու եւ վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն, ուստի, ըստ առաջարկվող կարգավորման, նիստը կկարողանա վարել նաեւ համայնքի աշխատակազմի ղեկավարը:

Պատգամավորների կարծիքով՝ աշխատակազմի ղեկավարի՝ նիստը վարելու առաջարկը խնդրահարույց է: Վաչե Տերտերյանի խոսքով՝ հարցը կարելի է քննարկել եւ գտնել առավել նպատակահարմար լուծում:

Փոփոխություններն առաջարկվում է կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ կից փաթեթում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am