National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.06.2022
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը
1 / 12

Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:  Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել եվրասիական տարածաշրջանում ձեւավորել միջպետական փոխգործակցության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպության անդամ երկրներին դիմագրավել մարտահրավերներին ու վտանգներին: Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական վեհաժողովն իր ներդրումն ունի անվտանգության եւ պետությունների ինքնիշխանության ապահովման հարցում եւ հավելել, որ գլխավոր նպատակ է ազգային օրենսդրության մերձեցումը եւ ներդաշնակեցումը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահն անդրադարձել է անդամ պետությունների խաղաղապահ առաքելության իրականացման կարեւորությանը եւ այդ ներուժի շարունակական զարգացմանը, ընտրական գործընթացների անցկացմանը, խորհրդարանական գործակցության ընդլայնմանը, միջազգային հարթակներում համաձայնեցված աշխատանքին եւ այլ հարցերի:

Այնուհետեւ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության ուղենիշները նախանշող մի շարք փաստաթղթերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության գործունեությանը մարտահրավերներին եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահության գերակայությունների իրականացման համատեքստում: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամբողջական ելույթը՝ այստեղ:

Նիստի ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին ու կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործմանը, անդամ պետությունների ընտրական գործընթացներին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Օրակարգում են եղել նաեւ 2021-2025 թվականների ռազմավարությանը, ԽՎ-ի գործունեության ֆինանսավորմանը, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ մասնակցելուն առնչվող թեմաները:

Անդրադարձ է եղել կազմակերպչական բնույթի որոշ հարցերի:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 15-րդ լիագումար նիստերը կկայանան աշնանը Ռուսաստանի Դաշնությունում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am