National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.06.2022
Քննարկվել են Մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2021 թ. բյուջեով նախատեսված կատարողականները
1 / 2

2021թ. «Տնտեսական մրցակցության պաշտպանության» ծրագրի իրականացման համար տրամադրվել է 529.7 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 98.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 22.9 տոկոսով. նշել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

2021 թ. տնտեսական մրցակցության իրավիճակը գնահատելու համար կատարվել է 104 ուսումնասիրություն՝ նախատեսված 100-ի փոխարեն: Միջոցառման ծախսերը կազմել են 529.5 մլն դրամ, որոնք կատարվել են 98.5 տոկոսով:

Ըստ Գեղամ Գեւորգյանի՝ 2021 թ. հանձնաժողովը հարուցել է հակամրցակցային համաձայնություններ՝ երկու վարույթ, գերիշխող դիրքի չարաշահում՝ 15 վարույթ, անբարեխիղճ մրցակցություն՝ 90 վարույթ, իսկ վարչական բողոքների քանակը 6 է: Հաշվետու տարում տուգանքները կազմել են 64 մլն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Աղինյանը նշել է, որ հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակում հաշվետու տարում հատկացվել է 832.7 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 97.7 տոկոսը:

Ոլորտի կարգավորման միջոցառման շրջանակում 2021 թ. ընթացքում տրամադրվել է 27 լիցենզիա՝ կանխատեսված 35-ի փոխարեն: Իրականացվել է 237 սակագների սահմանում՝ կանխատեսված 277-ի փոխարեն:

Հանձնաժողովը 2021 թ. ապահովել է 9 մլրդ 340 մլն դրամ պետական տուրքերի եւ հարկային եկամուտների մուտքեր պետական բյուջե:

Տրամադրվել է ՀՀ հեռահաղորդակցության բնագավառում ռադիոհաճախականությունների օգտագործման 11 թույլտվություն՝ կանխատեսված 6-ի փոխարեն:

Միջոցառման ծախսերը կազմել են 814.7 մլն դրամ կամ ծրագրվածի 97.6 տոկոսը:

Երկու հանձնաժողովների 2021 թ. կատարողականները քննարկվել են Տնտեսական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 1-ի համատեղ նիստում:


06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am