National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.06.2022
2021թ. բոլոր հարկատեսակների գծով գրանցվել է եկամուտների աճ. Ռուստամ Բադասյան
1 / 1

2021 թ. հնարավոր է եղել ապահովել պետական բյուջեի եկամուտները` չնայած կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ ռազմական գործողությունների հետեւանքներին: Այս մասին բարձրաձայնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 1-ի ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Զեկուցողի խոսքով` հաշվետու տարում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22,7 տոկոս, որը 0,2 տոկոսով գերազանցել է 2021 թ. համար սպասվող ցուցանիշը: Կառույցի նախագահի տեղեկացմամբ` բոլոր հարկատեսակների գծով գրանցվել է եկամուտների աճ` բացառությամբ ակցիզային հարկի` պայմանավորված ծխախոտ արտադրող որոշ տնտեսվարողների շրջանում արտադրանքի ծավալների կրճատումով: Նշվել է, որ եկամուտների ցուցանիշների վրա բացասական ազդեցություն է ունեցել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի եւ ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը: Այն կազմել է 180, 2 մլրդ դրամ:

Ըստ Ռուստամ Բադասյանի` 2021 թ. ԱԱՀ-ի գծով վերադարձվել է 146,7 մլրդ դրամ, եկամտային հարկի գծով` 32,6 մլրդ դրամ:

«Հաշվետու ժամանակահատվածում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին եւ համավարկառուներին է վերադարձվել 22,7 մլրդ դրամ եկամտային հարկ. այն նախորդ տարվա համեմատ աճել է 70,4 տոկոսով»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Զեկուցողն անդրադարձել է կոմիտեի կողմից ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացված վարչարարությանը: Մասնավորապես, իրականացվել են էլեկտրոնային համակարգերի եւ ենթակառուցվածքների արդիականացման, հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման եւ մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներ:

2021 թ. ներդրվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր համակարգ: Պետական բյուջեի եկամուտների ապահովման գործում հարկ վճարողների դերը հատկանշելու նպատակով օրենքով սահմանվել է հարկ վճարողի օրը, ներդրվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ, ինչպես նաեւ մաքսային վճարների եւ մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների էլեկտրոնային եղանակով վճարային համակարգ:

Համալիր հարկային ստուգումների մասով որդեգրվել է ստուգումների քանակը հնարավորինս կրճատելու եւ դրանք ավելի ռիսկային ոլորտներ ուղղելու ռազմավարությունը: «1156 համալիր հարկային ստուգումների արդյունքում 2021 թ. արձանագրվել է 28,3 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am