National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.05.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ:

Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համառ պայքարի, անմնացորդ նվիրումի եւ բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը եւ հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատեւ էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու եւ մեկտեղված հրաշքի առումով:

Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության եւ ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր կապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն:

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am