ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ տնօրեն Ստեֆան Մալերիուսի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, առկա մարտահրավերները, տարածաշրջանի կայունությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները քննարկել են հիմնադրամի եւ հանձնաժողովի միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները: