National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.05.2022
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը
1 / 4

Ազգային ժողովը մայիսի 6-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչեւ համայնքը կընտրի իր ղեկավարին:

Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը:

Կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Հեղինակների առաջարկով եւ խորհրդարանի որոշմամբ` նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:
 
Երկրորդ ընթերցմամբ քննարկելիս Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը լրացվել է եւս մեկ նախագծով: Փաթեթին ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am