National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.04.2022
Ալխաս Ղազարյանն ու Նարեկ Բաբայանը հանդիպել են Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի աշակերտների հետ
1 / 13

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի խոսքով՝ «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. Առաջին անգամ ընտրող» ծրագիրն իրականացվել է նախորդ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Հանրապետության 104 ավագ դպրոցից 50-ն ընդգրկված է այս ծրագրում: Աշխարհագրությունը մեծ է՝ Սյունիք, Կապան, Գորիս, Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան: Նախագծի հաղթողներն ապրիլի 29-ին հյուրընկալվել են Ազգային ժողովում: Նախքան ընտրվելը նրանք ուսումնասիրել են գործող Ընտրական օրենգիրքը եւ ընտրախաղի միջոցով պատկերացրել բուն ընտրական գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից  հետո աշակերտները հարցեր են ուղղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Բաբայանին եւ Ալխաս Ղազարյանին: Աշակերտներից մեկի դիտարկմամբ՝ պատերազմից հետո ամենակարեւոր խնդիրը գերիների եւ անհետ կորածների վերադարձի հարցն է: Աշակերտուհին հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Պատգամավորները նշել են, որ այդ ուղղությամբ օր ու գիշեր աշխատանքներ են տարվում: Ուսուցիչների եւ աշակերտների հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, անվտանգության ոլորտին, քաղաքաշինությանը, ուսուցիչների ատեստավորմանը, հեռավար ուսուցմանը, կրթության ոլորտում առկա խնդիրներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am