National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.04.2022
Օրինագծով սահմանվում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում լրացումների նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու համար քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը:

Օրենքի նախագծով հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացները, ինչպես նաեւ առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Դրույթներից մեկով սահմանվում է «ուսուցման ազգային ռեեստր» հասկացությունը, որը լրացուցիչ կրթական ծրագրերի եւ դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված եւ վկայագրված, ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան է:

Սահմանվում է, որ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների եւ որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է:

Հիմնական զեկուցող, մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Որոշակի հոդվածների առնչությամբ գործադիրն առաջարկել է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանել 2023թ. եւ 2024թ., որպեսզի համապատասխան մարմիններին հնարավորություն տրվի կազմակերպել եւ կյանքի կոչել բարեփոխման ամբողջ գործընթացը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը, առաջարկել է նախագծի մի շարք հոդվածներում առկա «ուսուցում» բառը փոխարինել «ուսումնառություն» բառով: Նա նաեւ տեղեկացրել է, որ Կառավարության ծրագրով առաջիկայում նախատեսվում է հիմնովին բարեփոխել կրթական ոլորտը: Կմշակվի Կրթական օրենսգիրք:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am