National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.04.2022
Կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու պատժամիջոցները
1 / 3

Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխարեն, պարբերաբար խախտելիս՝ 1000-ապատիկի չափով՝ նախկին 200-ապատիկի փոխարեն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում եւ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: Նա նշել է, որ մեղմ պատժամիջոցի պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ է ներկայացրել նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգի խումբը՝ ապահովվելու համար պատժամիջոցների ներդաշնակություն ԵԱՏՄ տարածքում: Փոխնախարարի խոսքով՝ մնացած փոփոխությունները հարգորոշման եւ հարգադրոշմման գործընթացները հեշտացնելու նպատակ ունեն:

2021թ. մայիսի 24-ից ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով անդամ պետությունների համար սահմանվում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների եւ քարերի շրջանառության միասնական պայմաններ: Դա հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքը՝ առանց լրացուցիչ վարչարարության: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է:

Օրենսդրական փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քննարկման մանրամասները՝ այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am