National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.04.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Կնեսետի պատվիրակության հետ
1 / 3

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը եւ Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: «Հայ եւ հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,-ասել է նա:

Մոսի Ռազը նշել է, որ «Մերեց» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

ԱԺ փոխնախագահը խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը եւ հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը: «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազն ընդգծել է, որ իրենց կուսակցությունը քննադատել է իսրայելական կողմից Ադրբեջանին սպառազինություններ տրամադրելու փաստը: 

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Ծովինար Վարդանյանը երախտագիտություն է հայտնել  Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին անմեղ զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան այցելելու համար:

Խոսելով երկկողմ խորհրդարանական կապերի աշխուժացման մասին՝ խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Այս համատեքստում կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը. դրանք փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ:

Ծովինար Վարդանյանն առաջնային է համարել տարբեր բնագավառներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում փորձի փոխանակումը:

Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը նշել է, որ իր առաջին այցը Հայաստան պլանավորել էր հենց ապրիլի 24-ին. խորհրդանշական այդ օրը 1,5 մլն սպանվածների հիշատակը հարգելու օրն է:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը, բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացմանը:


04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am