National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.04.2022
«ՕքսԵՋեն» հիմնադրամը խորհրդարանի հետ իրականացնում է ծրագրեր
1 / 2

«ՕքսԵՋեն» հիմնադրամը սկսել է «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակի աշխատանքները: Նախատեսվում են ամենամսյա հանդիպումներ, մշակվել է օրակարգ եւ հրատապ հարցերի քննարկման ցանկ: Այս մասին ապրիլի 19-ին  նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները ռոտացիոն կարգով, ըստ թեմաների, կվարեն հարթակի հանդիպումների քննարկումները: Նախաձեռնությանն աջակցում է նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:

Մարգարիտա Հակոբյանը տեղեկացրել է, որ «ՕքսԵՋեն» հիմնադրամը, համագործակցելով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ, իրականացնում է «Խթանելով առավել գենդերազգայուն օրենսդրություն Հայաստանում» ծրագիրը:

Նախատեսվում են երկօրյա դասընթացներ պատգամավորների, օգնականների, աշխատակազմի աշխատակիցների, փորձագետների համար: Նպատակն օրենսդրության գենդերային ուղղորդման կարողությունների եւ ունակությունների ամրապնդումն է: Առաջարկությունները քննարկվելու են գենդերային փորձագետների հետ, իրականացվելու է շրջանառության մեջ դրված մի շարք նախագծերի փորձարկում, գործիքակազմի, մեխանիզմների կիրառում:

Թագուհի Թովմասյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը եւ համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Նա տեղեկացրել է, որ պատրաստ է օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվել է ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից դատարան բողոքարկվող գործերի դեպքում վերացնել պետտուրքը: Նախաձեռնությունը պատեհ պահի կդրվի շրջանառության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, նշվել է, որ բազմաթիվ ծրագրեր կարելի է համատեղ իրականացնել:


21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am