National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.04.2022
«Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությանը
1 / 2

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Պատգամավորն ընդգծել է, որ Արցախի Ազգային ժողովն ու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, որն առաջարկում է Հայաստանի իշխանությունը:

«ՀՀ գործող իշխանությունն ասել էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, սակայն Արցախի ժողովուրդը դեմ է այդպիսի լուծմանը եւ Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ Անդրանիկ Թեւանյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որեւէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է իջեցնի նշաձողը կարգավիճակի հետ կապված:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ընդդիմությունը հստակ քայլեր չի ձեռնարկում, բացի տարբեր վայրերում դրոշներ տեղադրելուց՝ Անդրանիկ Թեւանյանն ընդգծել է, որ ընդդիմությունն այժմ պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով փողոցային պայքարի ընթացքում նախկինում թույլ տված սխալները: Նա նշել է, որ ընդդիմադիրներն իրենց մանդատն ու կարգավիճակը ոչ թե որպես իրավունք ու հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն:

«Այո, մենք ունենք արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելը զուտ խորհրդանշական նշանակություն ուներ, եւ փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել: Պետք է այնպես անենք, որ արդյունք ունենանք, զուտ հանրահավաքով չլինի եւ ակտիվացնենք փողոցային պայքարը: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am